Իրանի խորհրդարանի նախագահ Մուհամմեդ Բահիր Ղարիբաֆի այցն Ադրբեջան հետաձգվել է, հայտնում է APA-ն Ադրբեջանում Իրանի դեսպանության մամուլի ծառայության վրա հղումով։
Պատճառների մասին ոչինչ չի ասվում։ Նշվում է, որ այցը կկայանա ավելի բարենպաստ ժամանակ։
Ավելի վաղ տեղի էր ունեցել Ադրբեջանի և Իրանի ԱԳՆ ղեկավարների հեռախոսազրույցը, որից հետո Իրանի ԱԳ նախարարը հայտարարել էր, որ առաջիկայում Իրանի խորհրդարանի նախագահը կայցելի Ադրբեջան։