7 նոյեմբերի 2022 - 10:19 AMT
Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աշխարհի չեմպիոն

Անգլիայի Լիվերպուլ քաղաքում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակչում Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանը, հավաքելով 15,000 միավոր, ոսկե մեդալ է նվաճել:

Դավթյանն անկախ Հայաստանի առաջին մարմնամարզիկն է, որ նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։

Նոյեմբերի 5-ին Հայաստանի հավաքականի անդամ Հարություն Մերդինյանն էլ նժույգ թափեր վարժությունում զբաղեցրել էր երրորդ հորիզոնականն ու կարիերայում երկրորդ անգամ դարձել ԱԱ-ի բրոնզե մեդալակիր: