7 նոյեմբերի 2022 - 12:13 AMT
Օդի ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով

Հանրապետության տարածքում նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ արևմտյան՝ 3-6 մ/վ, նոյեմբերի 6-ին առանձին հատվածներում սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:

Օդի ջերմաստիճանը նոյեմբերի 7-8-ի ցերեկը կնվազի 4-6 աստիճանով։

Երևանում նոյեմբերի 7-11-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում ցերեկային ժամերին կգրանցվի +14+15 աստիճան։