Պետդեպարտամենտի պաշտոնական ներկայացուցիչ Նեդ Փրայսը դրական է գնահատել Վաշինգտոնում ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի կողմից համատեղ հայտարարության համաձայնեցումը։
Նա հավելել է, որ նրանք պայմանավորվել են ակտիվացնել բանակցություններն ու նոր հանդիպում կազմակերպել առաջիկա շաբաթներին, գրում է ՏԱՍՍ-ը։
«Ադրբեջանն ու Հայաստանը համաձայնեցրել են համատեղ հայտարարությունը, ինչը շատ դրական ազդակ է։ Դա նշանակում է, որ երկրները կարող են պայմանավորվել ոչ միայն համատեղ հայտարարության հարցում, այլ նաև՝ ըստ էության»,-ասել է Փրայսը։
Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը նոյեմբերի 7-ին Վաշինգտոնում պայմանավորվել են թափ հաղորդել իրենց բանակցություններին ու ևս մեկ հանդիպում անցկացնել առաջիկա շաբաթներին։ Նախարարները հյուրընկալվել են Բլեր Հաուսում, որտեղ տեղի է ունեցել նաև համատեղ հանդիպում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։