9 նոյեմբերի 2022 - 12:35 AMT
ԱՀ ՊՆ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Արցախի պաշտպանության նախարարությունը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 8-ի լույս 9-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է ԱՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։