16 ապրիլի 2009 - 12:51 AMT
Թուրքիայի հասարակական գործիչները դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը
Թուրք լրագրողների, քաղաքականագետների, նախկին պետպաշտոնյանների մի մեծ խումբ նախօրեին այցելել է Թուրքիայի սահմանամերձ շրջաններ, որոնք հայ-թուրքական սահմանից ոչ հեռու են գտնվում: Նախկին պետնախարար Սամի Սամանչիօղլուն տեղի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Հայաստանի հետ սահմանի բացումն անընդունելի է նախքան ղարաբաղյան հակամարտության կարգավորումը: Ինչպես հաղորդում է թուրքական Yeni Cag թերթը, որոշում է կայացվել, որում Թուրքիայի հասարակական գործիչները կառավարությանը կոչ են արել չբացել Հայաստանի հետ սահմանը, «քանի դեռ այդ երկիրը չի դադարեցրել ադրբեջանական հողերի զավթումը»: