16 ապրիլի 2009 - 13:15 AMT
Այսօր Երեւանում տեղի կունենա Հայաստանի նախագահի հանդիպումը Թուրքիայի ԱԳՆ ղեկավարի հետ
Այսօր Երեւանում տեղի կունենա Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի եւ Թուրքիայի ԱԳՆ ղեկավար Ալի Բաբաջանի առանձնազրույցը: Բաբաջանը ՀՀ է ժամանել ՍԾՏՀ ԱԳՆԽ նիստին մասնակցելու նպատակով: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնի է դարձել իրազեկ աղբյուրներից: Մինչ այդ Հայաստանի նախագահն ընդլայնված հանդիպում կունենա Երեւանում գտնվող ՍԾՏՀ ԱԳ բոլոր նախարարների հետ:
Այս պահին ընթանում է ՍԾՏՀ ԱԳՆԽ նիստը, որի ժամանակ կքննարկվի համաշխարհային ճգնաժամի ազդեցությունը Սեւծովյան տարածաշրջանի վրա, ինչպես նաեւ ՍԾՏՀ արդյունավետությունը տրանսպորտային եւ էներգետիկ ոլորտներում, որոնք հավանություն են ստացել 2008թ. հոկտեմբերի 23-ին Տիրանայում կայացած ԱԳՆԽ նիստում: Երեւանյան նիստը փաստորեն ամփոփում է ՍԾՏՀ-ում Հայաստանի նախագահության արդյունքները: