10 նոյեմբերի 2022 - 18:27 AMT
Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ հատվածը ժամը 21։00-ից փակ կլինի

Նոյեմբերի 10-ին` ժամը 21:00-ից, մինչև նոյեմբերի 11-ի 07:00-ն, փակ կլինի Աբովյան-Պուշկին խաչմերուկից Հանրապետության հրապարակ տանող ճանապարհահատվածը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Նշվում է, որ դա պայմանավորված է մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով։

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ այս տարի նախատեսվում է սովորականից շուտ տեղադրել գլխավոր տոնածառն ու լուսավորությունը՝ կապված «Մանկական Եվրատեսիլը» Երևանում անցկացնելու հետ։