11 նոյեմբերի 2022 - 10:10 AMT
Ներքին Չարբախում 20 գերեզմանատեղ կոյուղաջրով է ծածկվել

Երևանի Ներքին Չարբախի գերեզմանատան տարածքով անցնող կոյուղու վնասման պատճառով 20 գերեզմանատեղ ամբողջությամբ ծածկվել է, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանը։

Կոյուղաջուրը նաև հոսել է հարակից մշակովի հողատարածքներ:

Քաղաքապետարանը «Վեոլիա ջուր» ընկերության հետ նախաձեռնել է լուծել տասնամյակների խնդիրը: Այժմ ջրի հոսքը դադարեցվել է՝ մինչև խնդրի վերջնական լուծումն ու տարածքի բարեկարգումը: