11 նոյեմբերի 2022 - 11:08 AMT
Հակոբ Ավագյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 10-ի որոշմամբ Հակոբ Ավագյանն ազատվել է Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից ազատելու մասին:

Համապատասխան որոշումը տեղադրված է ՀՀ կառավարության հարթակում։

Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պարտականությունները կկատարի Ավագյանի տեղակալ Սլավիկ Սարգսյանը: