ԱՄՆ Սենթ Լուիս քաղաքում ավարտված շախմատի Fall Chess Classic մրցաշարերում Ա խմբում հանդես եկած գրոսմայստեր Արամ Հակոբյանը 9 հնարավորից վաստակելով 4․5 միավոր, 10 մասնակցի մեջ զբաղեցրել է 5-րդ տեղը:
Այստեղ հաղթող է ճանաչվել չինացի Վան Ժին Յուն, որն իր անվան դիմաց գրանցել է 6․5 միավոր, հայտնում է A1+-ը։
Բ խմբում հանդես եկած մեր շախմատիստները` գրոսմայստերներ Տիգրան Կ. Հարությունյանն ու Արման Միքայելյանը, համապատասխանաբար վաստակելով 4․5 և 1․5 միավոր, մրցաշարն ավարտեցին 8-րդ և 10-րդ հորիզոնականներում:
Առաջին տեղը 6․5 միավորով գրավեց ամերիկացի Ալեքսանդր Լինդերմանը: