14 նոյեմբերի 2022 - 18:00 AMT
Հակոբ Ղազանչյանը վերընտրվել է Թատերական գործիչների միության նախագահ

Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ վերընտրվեց Հակոբ Ղազանչյանը: Նախագահն ընտրվել է միության 17-րդ համագումարում, որը կազմակերպվել էր Երևանի պետական կամերային թատրոնում:

63-ամյա Հակոբ Ղազանչյանը, որը միակ թեկնածուն էր, ընտրվել է բաց քվեարկությամբ, գրում է Sputnik Արմենիան։

Թատերական գործիչների միությունն այս պահին մոտ 620 անդամ ունի: