16 ապրիլի 2009 - 16:53 AMT
ՀՀ ԱԳՆ. Թուրքիայի մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն անհնար է
Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցություններն ընթանում են միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում, որի համանախագահների թվում Թուրքիայի համար տեղ չկա: Այդ մասին Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հետ համատեղ մամլո ասուլսիում Երեւանում հայտարարել է Հայաստանի փոխարտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Այդ ձեւաչափից դուրս բանակցություններ լինել չեն կարող»,-ասել է Նալբանդյանը:

Իր հերթին Ադրբեջանի փոխարտգործնախարար Մահմուդ Մամեդկուլիեւը նշել է, որ Ադրբեջանն ողջունում է ցանկացած պետության ջանքերն, որ ուղղված են ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը: «Հակամարտության շարունակությունը ոչք ոքի հարկավոր չէ, սակայն այն պետք է կարգավորվի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Իսկ Թուրքիան տարածաշրջանի ազդեցիկ պետություններից մեկն է եւ եթե նա ունի առաջարկներ, ապա Բաքուն հաճույքով կլսի դրանք»,-ասել է Մամեդկուլիեւը: