15 նոյեմբերի 2022 - 18:39 AMT
Դատարանը թույլատրել է Արմեն Գևորգյանին բացակայել երկրից

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, թույլատրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գևորգյանին նոյեմբերի 27-ից մինչև դեկտեմբերի 4-ը բացակայել երկրից։

Այդ ընթացքում Գևորգյանը մասնակցելու է Ստրասբուրգում, Բրյուսելում և Փարիզում կայանալիք ԵԽԽՎ տարբեր կոմիտեների նիստերին, հայտնում է Panorama.am-ը։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միացել է Լուսինե Սահակյանի միջնորդությանը։ Մեղադրող դատախազ Գևորգ Բաղդասարյանը դիրքորոշում հայտնելիս՝ նկատել է, որ թողնում է դատարանի հայեցողությանը։ ‌