16 նոյեմբերի 2022 - 11:14 AMT
ՊԲ-ն հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը

Արցախի Պաշտպանության բանակը հերքել է Ադրբեջանի ապատեղեկատվությունը։

«Ադրբեջանի ՊՆ տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր ՊԲ ստորաբաժանումները նոյեմբերի 15-ի լույս 16-ի գիշերը կրակ են բացել Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, հերթական ապատեղեկատվությունն է»,-ասվում է ԱՀ ՊՆ հաղորդագրության մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն ապատեղեկատվություն էր տարածել նաև նոյեմբերի 14-ին, որը նույնպես հերքվել էր ԱՀ ՊՆ կողմից։

Մինչդեռ Ադրբեջանի ԶՈւ-ն նոյեմբերի 12-ին կրակ էր բացել ԼՂ խաղաղ բնակչի ուղղությամբ և վիրավորել նրան։ ՌԴ խաղաղապահ զորակազմը հաստատել էր, որ կրակոցներն արձակվել են ադրբեջանական դիրքից և որ վիրավորվել է գյուղաշխատանքներ կատարող խաղաղ բնակիչը։