16 նոյեմբերի 2022 - 11:39 AMT
Հաղթանակի կամուրջը ժամը 21:00-ից մինչև առավոտ փակ կլինի

Նոյեմբերի 16-ի երեկոյան երթևեկությունը Հաղթանակի կամրջով կդադարեցվի, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

«Մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ նոյեմբերի 16-ին, ժամը 21:00-ից մինչև նոյեմբերի 17-ի 07:00-ն, փակ կլինի Հաղթանակի կամրջով երթևեկությունը»,– նշվում է հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի մրցույթի անդամների մասնակցությամբ վառվելու են Երևանի գլխավոր տոնածառի լույսերը։