16 նոյեմբերի 2022 - 16:17 AMT
Փաշինյանն ու Ղարիբաշվիլին պայմանավորվել են 2023-ին Երևանում հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ անցկացնել

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հեռախոսազրույցում քննարկել է ինչպես երկկողմ, այնպես էլ տարածաշրջանային նշանակության հարցեր:

Ընդգծելով Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական կապերի շարունակական զարգացման անհրաժեշտությունը՝ կողմերը պայմանավորվել են 2023 թվականի սկզբին Երևանում անցկացնել հայ-վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստ:

Կարևորվել է հարավկովկասյան տարածաշրջանում մթնոլորտի բարելավումն ու այդ ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացումը: