16 նոյեմբերի 2022 - 17:58 AMT
ՀՀ ԶՈւ թիմը հաղթել է կիբեռանվտանգության մրցույթում

ՀՀ ԶՈւ թիմը հաղթել է կիբեռանվտանգության մրցույթում։

Նոյեմբերի 10-11-ը Դիլիջանում անցկացվել է CYBERGEN 2022 կիբեռանվտանգության համաժողովը, որին մասնակցել են մի շարք գերատեսչությունների, բանկային համակարգի և տեղեկատվական տեխնոլոգիաների ու կիբեռանվտանգության ոլորտում գործող ընկերությունների ներկայացուցիչներ:

Համաժողովի շրջանակում կազմակերպվել է կիբեռանվտանգության մրցույթ, որի հաղթող է ճանաչվել ՀՀ զինված ուժերի թիմը: