18 նոյեմբերի 2022 - 13:57 AMT
Մարուքյան․ Բաքուն պնդում է, թե ԼՂ հարցն իր ներքին գործն է, բայց ԵԱՀԿ-ն ու ԵՄ-ն ներքին գործերով չեն զբաղվում

ՀՀ Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Բաքվի այն պնդումներին, թե ԼՂ հարցն իր ներքին գործն է, նկատել է, որ ԵԱՀԿ-ն ու ԵՄ-ն ներքին գործերով չեն զբաղվում։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանը շարունակում է պնդել, թե Լեռնային Ղարաբաղի հարցն իր ներքին գործն է։ Հիշեցնեմ, որ ՄԱԿ ԱԽ երկրների 3 ղեկավար, ԵԱՀԿ-ն, հիմա արդեն նաև ԵՄ-ն, տասնամյակներ շարունակ երբեք չեն զբաղվել որևէ ներքին գործով։ Մարդու իրավունքների հարցը ներքին գործ չի համարվում արդեն 7 տասնամյակ՝ Երկրորդ համաշխարհայինից ի վեր»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մշտապես կրկնում է, որ Լեռնային Ղարաբաղի հիմնահարցը լուծված է, որ Լեռնային Ղարաբաղ գոյություն չունի, իսկ այնտեղ ապրողների հարցերը իր ներքին հարցն են։