19 նոյեմբերի 2022 - 15:20 AMT
Հայաստանի հավաքականի վերջնական հայտացուցակը Ալբանիայի հետ խաղում հայտնի է

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը Ալբանիայի դեմ խաղում։

Նոյեմբերի 18-ի երեկոյան Հայաստանի ազգային հավաքականն իր նախախաղային մարզումն է անցկացրել Տիրանայում, հայտնում է ՀՖՖ մամուլի ծառայությունը։

Ալբանիա-Հայաստան հանդիպումը կսպասարկի մակեդոնական մրցավարական անձնակազմը։

Ալբանիա-Հայաստան հանդիպումը կայանալու է նոյեմբերի 19-ին, Երևանի ժամանակով ժամը 20:30-ին: