19 նոյեմբերի 2022 - 17:03 AMT
Արմեն Գրիգորյանը Նյու Դելիում հանդիպել է Հնդկաստանի ԱԳ նախարարին

Նյու Դելիում ընթացող «Ոչ մի գումար ահաբեկչությանը» կոնֆերանսի շրջանակներում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կարճատև զրույց է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գրիգորյանը։

Արմեն Գրիգորյանը նաև լուսանկար է հրապարակել։

Նոյեմբերի 18-ին Գրիգորյանը հանդիպել է Հնդկաստանի վարչապետ Ներենդրա Մոդիի Ազգային անվտանգության խորհրդական Աջիթ Դովալի հետ: Հանդիպմանը ներկա էր նաև Հնդկաստանի արտաքին հետախուզության ծառայության պետ Սամանտ Գոելը:

Ընդգծվել է հայ-հնդկական երկկողմ բարձրաստիճան փոխայցելությունների կարևորությունը և ողջունել երկկողմ զարգացող համագործակցությունն անվտանգության ոլորտում: Կողմերը պայմանավորվել են նպաստել անվտանգության ոլորտում ձեռք բերված պայմանավորվածությունների արագ իրականացմանը: