21 նոյեմբերի 2022 - 12:18 AMT
Քաղաքապետը՝ ներկրվող տրոլեյբուսների վերաբերյալ․ Վարորդների մասով մտածեք

Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը քաղաքապետարանի գործակարգավարական հերթական նիստում հանձնարարել է մտածել վարորդների մասին՝ առաջիակյում Երևան հասնող տրոլեյբուսների համար։

«15 տրոլեյբուսի ենք սպասում, արդեն վարորդների մասով մտածեք»,-ասել է նա:

Արդյունքների մասին քաղաքապետին պետք է զեկուցեն 2 շաբաթվա ընթացքում։

Երևանի քաղաքապետարանը ձեռք է բերել 15 նոր տրոլեյբուս համայնքային միջոցներով՝ համալրելու Երևանի վերգետնյա էլեկտրատրանսպորտի շարժակազմը:

Ավելի վաղ քաղաքապետ Սարգսյանը հայտնել էր, որ Մայրաքաղաքի համար ձեռք բերված նոր տրոլեյբուսները պատրաստ են ուղևորվել Հայաստան։