21 նոյեմբերի 2022 - 12:53 AMT
ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 118 նոր դեպք է գրանցվել

Հայաստանում նոյեմբերի 14-20-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445,631-ի` ավելանալով 118-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան դեպք չի գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8709 դեպք կա։

Ապաքինվել է ևս 144 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 434,743 է։ Փաստացի բուժվողների թիվը 307 է։

Ընդհանուր առմամբ 3,233,258 թեստ է արվել, մեկ շաբաթում` 1373։