27 հունիսի 2002 - 22:25 AMT
ԵԽԽՎ-ՈՒՄ ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ԳԾՈՎ ԶԵԿՈՒՑՈՂ ԿԱՐՈՂ Է ԴԱՌՆԱԼ ԲՐԻՏԱՆԱԿԱՆ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ ՂԵԿԱՎԱՐԸ
Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովում Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցողի հավանական թեկնածու է հանդիսանում ԵԽԽՎ-ում սոցիալիստական խմբակցության ղեկավար, այդ եվրոպական կազմակերպությունում բրիտանական պատվիրակության ղեկավար Թերրի Դեվիսը: Այդ մասին այսօր «Արմինֆո» գործակալությանն է հայտնել ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը: Նրա խոսքերով, Լեռնային Ղարաբաղի գծով զեկուցողի նշանակման հարցը կքննարկվի այսօր Սթրասբուրգում ԵԽԽՎ քաղաքական հանձնաժողովի նիստի ընթացքում: Հովհաննիսյանը հույս է հայտնել, որ հարցը, որը քննարկվում է ավելի քան 9 ամիսների ընթացքում, վերջապես կլուծվի: Նրա խոսքերով, Թերրի Դեվիսը, որը հայտնի եվրոպական քաղաքական գործիչ է, ինքն է ցանկություն հայտնել դառնալ Ղարաբաղի գծով զեկուցող: Լրատվության արտատպելու կամ օգտագործելու դեպքում հղումը "PanARMENIAN.Net"-ի վրա պարտադիր է: