ՀԱՊԿ անդամ երկրների ղեկավարները Երևանում կայացած գագաթաժողովում քննարկել են Արցախում խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման հարցը։ Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Այդ թեման շոշափվել է շատ անկեղծ, շատ անմիջական, կառուցողական մթնոլորտում։ Վերջնականապես ամեն ինչ դեռ համաձայնեցված չէ, կան որոշ նրբերանգներ»,- ասել է Պեսկովը, գրում է Sputnik Արմենիան։
Նա ընդգծել է, որ «թեման դեռ օրակարգում է»։
Նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության համաձայն` Լեռնային Ղարաբաղի շփման գծի և Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայվեց Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը՝ 1960 զինծառայողներով, հրաձգային զենքով, 90 զրահամեքենաներով, 380 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկայով:
Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվել է 5 տարի ժամկետով, որից հետո այդ ժամանակահատվածը մեխանիկորեն կերկարաձգվի ևս 5 տարով, եթե կողմերից որևէ մեկը ժամկետի ավարտից 6 ամիս առաջ չհայտարարի տվյալ դրույթի կիրառումը դադարեցնելու մտադրության մասին: