24 նոյեմբերի 2022 - 14:37 AMT
Ադրբեջանական մանկապարտեզում այրել են ՀՀ դրոշը երեխաների մասնակցությամբ

Ադրբեջանական մանկապարտեզում, երեխաների մասնակցությամբ, ՀՀ դրոշներ են այրել։ Այդ են վկայում սոցցանցերում հրապարակված տեսանյութի կադրերը։

Ըստ դրանց, ՀՀ առնվազն 2 դրոշ է այրվել՝ երևում է, թե ինչպես են տղամարդն ու կինը հրկիզում դրոշները, նրանց շրջապատում են մանկահասակ երեխաներ, ոմանք փորձում են դիպչել կրակին։

Ադրբեջանական դպրոցներում, մանկապարտեզներում, հանրային և կրթական այլ հաստատություններում տարածում է ստացել ՀՀ դրոշներ այրելու պրակտիկան, սակայն, հաճախ հրկիզվում են այլ երկրների դրոշներ, որոնք նմանություն ունեն հայկականին։