16 ապրիլի 2009 - 22:04 AMT
7 ընկերություններ Հայաստանում գյուղական ճանապարհների կառուցման տենդեր են շահել
ՀՀ կառավարության 1999թ. դեկտեմբերի 22-ի N765 որոշման համաձայն` գործադիրը հաստատել է Ասիական զարգացման բանկի եւ Համաշխարհային բանկի կողմից ՀՀ-ին տրամադրվող վարկային եւ դրամաշնորհային միջոցների հաշվին իրականացվող Գյուղական ճանապարհահատվածի ծրագրի եւ Կենսական նշանակության ճանապարհների բարելավման ծրագրի կառավարման խորհրդի կողմից 2009թ. մարտի 31-ին հաստատված մրցույթների արդյունքները` հաղթող ճանաչելով շուրջ մեկ տասնյակ կազմակերպությունների: Հարցի կապակցությամբ վարչապետը կարեւորել է իրականացվելիք աշխատանքների որակի վրա մրցույթում հաղթած կազմակերպությունների ուշադրությունը հրավիրելու անհրաժեշտությունը:

Զարգացման ասիական բանկի ծրագրի համաձայն, 227 կմ գյուղական ճանապարհների վերականգնման եւ նորոգման համար մոտ $42 մլն է նախատեսված:

2008թ. Հայաստանն արդեն նախաձեռնել է 109 կմ հատվածի շինարարությունը, որը ծրագրվում է ավարտել 2009թ., որից հետո ծրագրվում է սկսել երկրորդ փուլը` մոտ 118 կմ, որը կավարտվի 2010թ.: