24 նոյեմբերի 2022 - 18:04 AMT
Նոյեմբերի 26-ից 5-7 աստիճանով կցրտի

Հանրապետության տարածքում նոյեմբերի 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին առանձին շրջաններում, 26-ին, 27-ին մինչև կեսօր շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում` թաց ձյան տեսքով, առանձին շրջաններում սպասվում է նաև մառախուղ:

Քամին՝ հարավարևելյան` 2-5 մ/վ:

Օդի ջերմաստիճանը 26-27-ի ցերեկը կնվազի 5-7 աստիճանով:

Երևանում նոյեմբերի 25-ի երեկոյան ժամերին, 26-ին, 27-ին մինչև կեսօր սպասվում է անձրև, հնարավոր է նաև մառախուղ: Նոյեմբերի 24-ի ցերեկը, 28-29-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: