25 նոյեմբերի 2022 - 19:26 AMT
Մեկ օրից ավելի փակ կլինի Բաղրամյանը Կասյանին կապող ուղեանցը

Նոյեմբերի 26-ին, ժամը 09:00-ից մինչև նոյեմբերի 27-ի 22:00-ն փակ կլինի Բաղրամյան պողոտան Կասյան փողոցին կապող ուղեանցը, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դա պայմանավորված է Երևանի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով։

Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի մրցույթի անդամների մասնակցությամբ վառվելու են Երևանի գլխավոր տոնածառի լույսերը։