16 ապրիլի 2009 - 22:41 AMT
Երեւանում ավարտվել է ՀԱՊԿ ԱԳՆԽ գագաթնաժողովը
Երեւանում ավարտվել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) արտգործնախարարների խորհրդի գագաթնաժողովը: Ըստ Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, գագաթնաժողովի օրակարգը նվիրված էր ՀԱՊԿ պետությունների գործողությունների համակարգմանը միջազգային ու տարածաշրջանային կազմկերպություններում: «Նիստի ընթացքում կարեւորվել է նաեւ երկրների ու միջազգային կազմակերպությունների համագործակցության ակտիվ կիրառման կարեւորությունը` Աֆղանստանում իրավիճակի կայունացման գործընթացին նպաստելու նպատակով: Մենք քննարկել ենք բազմակողմ համագործակցության կարեւորագույն հարցերն, այդ թվում նաեւ ՀԱՊԿ պաշտպանության նախարարների խորհրդի ու անվտանգության խորհրդի քարտուղարների կոմիտեի առաջարկներն, ուղղված կազմակերպության ռազմական բացադրիչի ակտիվացմանը»,-ասել է Նալբանդյանը:
«Որպես կազմակերպությունում նախագահող պետության ներկայացուցիչ, կցանկանայի գոհունակություն հայտնել այսօրվա նիստի արդյունքների վերաբերյալ, որոնց հետագա իրականացումը թույլ կտա մեզ հասնել փոխգործակցության նոր որակի»,-ասելէ Հայաստանի ԱԳՆ ղեկավարը ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժայի հետ համատեղ ճեպազրույցում: