26 նոյեմբերի 2022 - 15:44 AMT
Ոստիկանություն․ Չգերազանցել արագությունը և մեքենան վարել ձմեռային անվադողերով

Ոստիկանությունը հորդորում է վարորդներին չգերազանցել սահմանված առավելագույն արագությանը չափը և մեքենան վարել բացառապես ձմեռային անվադողերով:

Նշվում է, որ հանրապետության ամբողջ տարածքում առատ տեղումներ են անձրևի և ձյան տեսքով, ինչը հավելյալ դժվարություններ է առաջացրել վարորդների համար:

Նշվում է, որ, խուսափելու համար եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով տեղի ունեցող ճանապարհատրանսպորտային պատահարներից և դրանց ծանր հետևանքներից, անհրաժեշտ է խստագույնս պահպանել երթևեկության անվտանգության բոլոր կանոնները և ցուցաբերել բարձ պատասխանատվություն երթևեկության այլ մասնակիցների հանդեպ: