ՀՀ ազգային հերոս, անվանի սրտային վիրաբույժ Հրայր Հովագիմյանը հոկտեմբերի 4-ից գտնվում է ՀՀ-ում և այս ժամանակահատվածում կատարել է մոտ 40 բարդագույն վիրահատություն: Այդ մասին ասվում է «Նորք-Մարաշ» ԲԿ-ի ֆեյսբուքյան էջում։
«Մարդ-Բժիշկ, ում շնորհիվ շարունակում են բաբախել բազում սրտեր։
Այս ընթացքում մեր վիրահատարաններն ու մանկական կլինիկան աշխատել են գերծանրաբեռնված ռեժիմով, անտրտունջ` ցուցաբերելով բարձր պրոֆեսիոնալիզմ:
Շնորհակալ ենք և պատասխանատու այն կյանքերի համար, որոնց լավացումը վստահվել է մեզ:
Լեգենդար բժիշկ և լավագույն Ուսուցիչ` Հրայր Հովագիմյան, հպարտ ենք լինել ձեր մեծ ընտանիքի մի մասնիկը և Ձեր առաքելության ճանապարհի ուղեկիցը»,-ասվում է գրառման մեջ։
Հրայր Հովագիմյանը Երևանի պատվավոր քաղաքացի է, ՀՀ ԳԱԱ պատվավոր դոկտոր, արտասահմանյան մի շարք բժշկական ընկերությունների և ասոցիացիաների անդամ։ Հայաստանի ազգային հերոս կոչում է արժանացել, պարգևատրվելով հայրենիքի շքանշանով, բազմաթիվ մարդկային կյանքեր փրկելու և երկարամյա անձնուրաց աշխատանքի համար։