29 նոյեմբերի 2022 - 13:24 AMT
Քրդերը խնդրել են ՌԴ-ին օգնել իրենց տարածքները Սիրիայում պաշտպանելու հարցում

Քրդական «Սիրիայի դեմոկրատական ուժեր» ալյանսը դիմել է ՌԴ ներկայացուցիչներին՝ խնդրելով օգնել ալյանսի և Դամասկոսի կառավարության միջև պայմանավորվածության հասնել՝ պաշտպանելու համար իրենց տարածքները Սիրիայի հյուսիս-արևելքում։ Այդ մասին «Ալ Հադաս» հեռուստաալիքին է ասել «Սիրիայի դեմոկրատական ուժերի» ներկայացուցիչ Արամ Հանան։

«Մենք խնդրել ենք ռուսաստանցիներին հանդես գալ Դամասկոսի հետ գործողությունները համակարգելու նախաձեռնությամբ»,- ասել է Հանան, գրում է ՌԻԱ Նովոստին։

Ըստ նրա, ՌԴ ներկայացուցիչները հանդիպմանը ներկայացրել են իրենց Թուրքիայի պայմանները, որոնք «մերժվել են»։

Թուրքիան նոյմեբերի 20-ից օդային գործողություն է իրականացնում Քրդստանի աշխատավորական կուսակցության սիրիական թևի դեմ՝ Սիրիայի հյուսիսում։ Հայտարարվել է Քոբանի քաղաքին, ինչպես նաև Իրաքի հյուիսիսն հասցված հարվածների մասին։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը գործողությունը հաջող է անվանել և չի բացառել, որ դրան կհաջորդի նաև ցամաքային գործողությունը։

Photo. AP