29 նոյեմբերի 2022 - 13:56 AMT
Հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն աճել են

Ֆիզիկական անձանց հիփոթեքային վարկերի տոկոսադրույքներն աճել են, այդ են վկայում Կենտրոնական բանկի տեղեկագրերը, հայտնում է Արմենպրեսը։

2021-ի տարեվերջին ՀՀ դրամով հիփոթեքային վարկերի տոկոսադրույքը միջինում կազմել է 10.7%, դոլարայինի դեպքում՝ 9.5%։

2022-ի սեպտեմբերին դրամով հիփոթեքի միջին տոկոսադրույքը դարձել է 11.7%, դոլարայինը՝ 9.8%։