29 նոյեմբերի 2022 - 17:52 AMT
«Հայաստան» խմբակցություն․ Տեղյակ էինք «Վերածնվող Հայաստանի» որոշումից, անկեղծ քննարկում է եղել

ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել «Վերածնվող Հայաստան» կուսակցության որոշման առնչությամբ, որի համաձայն ուսակցությունը դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության մեր գործընկերների հետ ունեցել ենք անկեղծ քննարկում, տեղյակ ենք եղել որոշումից: Արձանագրենք, որ մեր համատեղ քաղաքական նպատակադրման, սկզբունքների մեջ ոչինչ չի փոխվել:

Հարգանքով ենք վերաբերվում մեր գործընկերների որոշմանը: Վստահ ենք՝ քաղաքական այս պայքարում դեռ շարունակական ու համատեղ անելիքներ շատ կան»,- ասված է խմբակցության հայտարարության մեջ։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում։

«Կուսակցության անդամ 4 պատգամավորից 3-ը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում։