17 ապրիլի 2009 - 12:33 AMT
Պետությունը տեղաբաշխել է 1 000 000 000 դրամ ծավալով պարտատոմսեր, որոնց մարման ժամկետը 26 շաբաթ է
Ապրիլի 16-ին տեղի է ունեցել 26 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT2615A090 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ: Այդ մասին հաղորդում է Հայաստանի ֆինանսների նախարարությունը: Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը` 3 145 000 000 դրամ, որից մրցակցային` 3 045 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 947 889 157 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբե-րությունը 10.8743 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերութ-յունը` 10.9000 տոկոս:
Աճուրդին մասնակցել են 14 դիլեր եւ գանձապետական պահառուն: