30 նոյեմբերի 2022 - 12:27 AMT
ԱՄՆ Սենատում սկսվում են ՀՀ-ում ԱՄՆ նոր դեսպանի թեկնածուի հարցով լսումները

Նոյեմբերի 30-ին ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում սկսվում են Հայաստանում Միացյալ Նահանգների նոր դեսպանի թեկնածու Քրիստինա Քվիենի վերաբերյալ լսումները :

Նույն օրը լսումներ տեղի կունենան Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիի թեկնածության վերաբերյալ, ով նախագահ Ջո Բայդենի թեկնածուն է Ռուսաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում, հայտնում է Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնը։

Նրանց թեկնածությունների հաստատման պարագայում, արդեն հունվարին Թրեյսին Երևանից կմեկնի Մոսկվա, իսկ Քվիենը կկարողանա ժամանել Երևան: