30 նոյեմբերի 2022 - 16:15 AMT
Կիևյան կամուրջը փակ կլինի երթևեկության համար

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 21:00-ից, մինչև դեկտեմբերի 1-ը՝ ժամը 07:00-ն, Կիևյան կամուրջը փակ կլինի երթևեկության համար, հայտնում է Երևանի քաղաքապետարանը։

Դա պայմանավորված է մայրաքաղաքի ամանորյա տոնական ձևավորման աշխատանքներով։

Դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում «Մանկական Եվրատեսիլ - 2022» երգի մրցույթի անդամների մասնակցությամբ վառվելու են Երևանի գլխավոր տոնածառի լույսերը։