Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը ձայների մեծամասնությամբ կողմ է քվեարկել խորհրդարանական կառավարման մոդելի պահպանմանը, հայտնում է ՀՀ արդարադատության նախարարությունը։
Սահմանադրական բարեփոխումների խորհրդի և հանձնաժողովի համատեղ հերթական նիստի նոյեմբերի 30-ի օրակարգում ՀՀ կառավարման ձևի ընտրության հարցն է եղել:
Խորհրդարանական կառավարման ձևի պահպանմանն ու խորհրդարանական կառավարման մոդելի բարելավմանը կողմ է քվեարկել Սահմանադրական բարեփոխումների խորհուրդի 8 անդամ, դեմ՝ 1-ը, ձեռնապահ՝ 1-ը։
Խորհրդի անդամ Մասիս Մելքոնյանը ներկայացրել է կառավարման նախագահական ձևին անցնելու անհրաժեշտությունը և հիմնավորումները: Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հակոբյանը ներկայացրել է խորհրդարանական կառավարման ձևը պահպանելու անհրաժեշտությունը և հիմնավորումները:
Զեկուցումներից հետո խորհրդի անդամների և զեկուցողների միջև տեղի է ունեցել հարցուպատասխան, խորհրդի անդամները հանդես են եկել ելույթներով:
ՀՀ-ն անցել է կառավարման խորհրդարանական տարբերակին 2015-ի սահմանադրական փոփոխությունների արդյունքում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը կրկին պետք է վերադառնա կիսանախագահական կառավարման համակարգին, սակայն ավելի ուշ Հայաստանը պիտի շարունակի պահպանել կառավարման խորհրդարանական համակարգը։