1 դեկտեմբերի 2022 - 17:33 AMT
Կործանված B55 մասնավոր ինքնաթիռը Երևանից Աստրախան էր թռչում

Դեկտեմբերի 1-ին Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված B55 տիպի ինքնաթիռն ուղևորվում էր Աստրախան, հայտնում է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն։

Օդանավը մասնավոր էր։

«Դեկտեմբերի 1-ին տեղական ժամանակով 13:11-ին Երևան-Աստրախան ուղղությամբ թռչող մասնավոր BeechCraft 95 տիպի օդանավի հետ կապն ընդհատվել է: Տեղական ժամանակով 14:20-ին ինքնաթիռը հայտնաբերվել է Կոտայքի մարզի Ջրաբեր գյուղի տարածքում կործանված:

Օդանավում եղել են միայն անձնակազմի անդամները՝ 2 օդաչու, որոնք զոհվել են»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Դեպքի առնչությամբ Քաղաքացիական ավիացիայի կոմիտեում ընթանում է տվյալների նախնական հավաքագրում:

Հավելյալ տեղեկությունների դեպքում Կոմիտեն հանդես կգա առանձին հրապարակմամբ:

ԱԻՆ-ը հայտնել է, որ օդաչուները ՌԴ քաղաքացիներ էին՝ Ա․ Պ․, ծնված 1979 թ․ և Վ․ Ռ․, ծնված 1983 թ․։