3 դեկտեմբերի 2022 - 11:21 AMT
Fastex-ն ամփոփել է Harmony Meetup 3.0 միջոցառումը․ Նոր հարթակ, հնարավորություններ և իրականություն

Նոյեմբերի 29-30-ը Երևանում կայացել է Harmony Meetup 3.0 միջոցառումը, որի շրջանակում Fastex ընկերությունը Հայաստանում հյուրընկալել էր ավելի քան 300 գործարարի աշխարհի բոլոր անկյուններից:

Երկու օրվա ընթացքում Fastex թիմը ներկայացրել է ամբողջ էկոհամակարգը, որի բոլոր լուծումներն արդեն իսկ իրական են, շուտով նաև՝ կիրառելի բիզնեսում: Այսօր տեխնոլոգիական ոլորտում նոր գաղափարներով հանդես գալն ու դրանք իրագործելը դարձել է բավականին բարդ, և անհրաժեշտ է զարգացման նոր տարբերակներով հանդես գալ:

Այսպիսով, Fastex էկոհամակարգը հնարավորություն է տալիս կառուցել ու զարգացնել բիզնեսն իր Fastex Chain բլոկչեյն հարթակում, աշխատել Fasttoken կրիպտոարժույթով, կատարել կրիպտո փոխանցումներ Fastex Exchange-ում, իրականացնել էլեկտրոնային դրամապանակներից վճարումներ Fastex Pay ծրագրային լուծման միջոցով, մուտք գործել վիրտուալ իրականություն Fastex Verse-ի հետ, և ստեղծել կամ ձեռք բերել NFT-ներ նոր սերնդի էլէկտրոնային առևտրի հարթակում՝ ftNFT marketplace-ում:

Էկոհամակարգի ցուցադրությունն ուղեկցվել է բլոկչեյնին նվիրված պանելային քննարկումներով ոլորտի առաջատար մասնագետների մասնակցությամբ: Նրանք խոսել են այն մասին, թե ուր են շարժվում բլոկչեյնն ու Web 3-ը, և ինչու պետք է միանալ դրանց:

Նշվում է, որ Fastex-ում և Fastex-ի հետ ոչինչ բարդ չէ, այստեղ բոլորը կարող են միանալ և սովորել. ի վերջո էկոհամակարգի գերնպատակն է ուղորդել հասարակությանը դեպի նոր իրականություն:

Harmony Meetup 3.0-ն սկիզբ է դրել Web 3 ոլորտում հայկական ներկայացուցչության զարգացմանը։