3 դեկտեմբերի 2022 - 15:16 AMT
Տեսանելիությունը ՀՀ միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր հատվածում ցածր է

Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջանների լեռնային գոտիներում, դեպի ՀՀ միջպետական մայրուղու Շուշի-Լիսագոր, Սարավան-«Զանգեր» հատվածներում, Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում խիտ մառախուղի պատճառով` տեսանելիությունը ցածր է, հայտնում է ԱՀ ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Սյունիքի մարզում տեղում է ձյուն։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Վթարներից, պատահարներից և խցանումներից խուսափելու համար վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել ձմեռային անվադողերով։