5 դեկտեմբերի 2022 - 13:39 AMT
ՀՀ-ում մեկ շաբաթում կովիդի 91 նոր դեպք է գրանցվել և 2 մահ

Հայաստանում նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 4-ը կորոնավիրուսային հիվանդությամբ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 445,828-ի` ավելանալով 91-ով, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Մահվան 2 դեպք է գրանցվել։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 8712 դեպք կա։

Ապաքինվել է ևս 113 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 434,979 է։ Փաստացի բուժվողների թիվը 283 է։

Ընդհանուր առմամբ 3,237,561 թեստ է արվել, մեկ շաբաթում` 2386։