5 դեկտեմբերի 2022 - 17:32 AMT
Իրանի ԱԳ փոխնախարար․ «3+3» շրջանակը շատ լավ մոդել է Կովկասում անվտանգության համար

Իրանի փոխարտգործնախարար Ալի Բաղերի Քանին, անդրադառնալով Մոսկվա իր վերջին այցին, հայտարարել է, որ երկրները որոշակի շրջանակներ և մեխանիզմներ են մշակել երկկողմ հարաբերությունները զարգացնելու համար, գրում է RegionMonitor-ը։

«3+3» շրջանակը (Հայաստան, Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան, Իրան, Թուրքիա) շատ լավ մոդել է Կովկասում տարածաշրջանային անվտանգության համար»,- ասել է իրանցի բարձրաստիճան դիվանագետը։

«3+3» ձևաչափում ընդգրկված են Հայաստանը, Ադրբեջանը, Վրաստանը, Թուրքիան, ՌԴ-ն և Իրանը։ Վրաստանը, սակայն, հայտարարել է, որ չի մասնակցելու ձևաչափի հանդիպումներին և ներկա չի եղել առաջին հանդիպմանը, որը կայացել է 2021-ի դեկտեմբերին Մոսկվայում։