7 դեկտեմբերի 2022 - 14:18 AMT
Հունվարի 1-ից բոլոր իրավաբանական անձինք պարտավոր են իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր ներկայացնել

Բոլոր իրավաբանական անձինք 2023 թվականի հունվարի 1-ից պարտավոր են ներկայացնել իրական շահառուների վերաբերյալ հայտարարագիր, հայտնում է արդարադատության նախարարությունը:

Հայտարարագիր պետք է ներկայացնել անկախ կազմակերպաիրավական տեսակից մինչև 2023 թվականի մարտի 1-ը։

Օրենքով սահմանված ժամկետում իրական շահառուների վերաբերյալ տեղեկություններ չներկայացնելը, համաձայն Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 169.29 հոդվածի, առաջացնում է վարչական պատասխանատվություն։

Նախորդ տարիներին հայտարարագիր ներկայացրած անձինք ևս մինչև փետրվարի 20-ը պարտավոր են ներկայացնել տեղեկատվություն՝ նախորդ հայտարարագրում նշված տեղեկությունների արդիականության մասին կամ պետք է ներկայացնեն փոփոխված հայտարարագիր։

Համապատասխան տեղեկությունները սահմանված ժամկետում չներկայացնելը ևս առաջացնում է վարչական պատասխանատվություն։

Հայտարարագրվել կարելի էառցանց՝ իրական շահառուների հայտարարագրման էլեկտրոնային համակարգում։