7 դեկտեմբերի 2022 - 14:48 AMT
Ուկրաինայում դատարանը հայի նկատմամբ բռնության համար 8 տարվա ազատազրկման է դատապարտել 2 ադրբեջանցու

Ուկրաինայում դատարանը 8 տարվա ազատազրկման է դատապարտել 2 ադրբեջանցու, որոնք բռնություն էին գործադրել Իսպանիայի հայազգի քաղաքացու հանդեպ։

Ադրբեջանի քաղաքացիներ Միսիր Ղասիմլին ու Սուբհան Գուլիևը մեղավոր են ճանաչվել մարդու առևանգման, խուլիգանության և զենք պահելու հոդվածներով, գրում են ուկրաինական ԶԼՄ-ները։

Դեպքը տեղի է ունեցել 2021-ի հունիսին՝ Կիևում։