17 ապրիլի 2009 - 19:00 AMT
Մեղրու ՀԷԿ-ը կառուցելու են իրանական ընկերությունները
Մեղրու ՀԷԿ-ը կառուցելու են իրանական ընկերությունները, հայկական հեռուստաընկերությունների լրագրողներին է հայտնել Հայաստանի էներգետիկայի եւ բնական ռեսուրսների նախարար Արմեն Մովսիսյանը` ամփոփելով Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի այցը Իրան: Նրա խոսքով, իրականացված ներդրումները հետագայում կհատուցվեն արտադրվող էլեկտրաէներգիայի տեսքով:

Ինչպես նշել է նախարարը, Իրանում պայմանավորվածություն է ձեռք բերվել հայկական կողմի աշխատավոր ուժի, Հայաստանի պոտենցիալի առավելագույն օգտագործման մասին, մասնավորապես այնպիսի նախագծերի իրականացման դեպքում, ինչպիսին է Իրան-Հայաստան երկաթուղին:

Հայաստանի եւ Իրանի միջեւ` Արաքս սահմանամերձ գետի վրա երկու ՀԷԿ-երի կառուցման մասին համաձայնագիրը ստորագրվել է 2007թ. մարտին: ՀԷԿ-երից յուրաքանչյուրն ունենալու է 140 ՄՎտ հզորություն: Մեղրու ՀԷԿ-ի արժողությունը մոտ 240 մլն ԱՄՆ դոլար է: