8 դեկտեմբերի 2022 - 13:27 AMT
ԱՀ ԱՆ․ Արցախում ԲԿ է տեղափոխվել ընդհանուր առմամբ 26 երեխա, 2-ը դեռ բուժվում են

Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» բուժմիավորում է տեղափոխվել ընդհանուր առմամբ 26 երեխա, որոնց ցուցաբերվել է համապատասխան բժշկական օգնություն, հայտնում է ԱՀ առողջապահության նախարարությունը։

Դեկտեմբերի 7-ին հայտարարվել էր, որ թունավորման ախտանշաններով «Արևիկ» բուժմիավորում ՓԲ ընկերություն է տեղափոխվել 19 անչափահաս։ :

Դեկտեմբերի 8-ին, ժամը 10:30 -ի դրությամբ շարունակում է բուժում ստանալ ընդամենը 2 երեխա, հայտնում է Արցախպրեսը։

Բժիշկները նրանց վիճակը գնահատում են բավարար:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարության կողմից համաճարակաբանական իրավիճակը գտնվում է հսկողության տակ:

Դեկտեմբերի 7-ին` ժամը 13:50-ից սկսած, Արցախի առողջապահության նախարարության «Արևիկ» մանկական բուժմիավորում ՓԲ ընկերություն և այլ բժշկական հաստատություններ են դիմել անչափահասներ, որոնց մոտ ախտորոշվել է հավանաբար սննդային թունավորման հետևանքով առաջացած «սուր գաստրիտ»:

ԱՀ դատախազությունը հայտնել է, որ անչափահասների թունավորման դեպքերի պատճառները պարզելու ուղղությամբ իրականացվում են քրեադատավարական միջոցառումներ։