8 դեկտեմբերի 2022 - 18:38 AMT
Ուշակով․ Պուտինը Բիշքեկում կհանդիպի Փաշինյանին

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի շրջանակում հանդիպում կունենա ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

«Մեկ երկկողմ հանդիպում է նախատեսված՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,-ասել է նա, գրում է ՌԻԱ Նովոստին։

ԵԱՏՄ գագաթնաժողովը Բիշքեկում կայանալու է դեկտեմբերի 9-իօն։

2023-ի հունվարի 1-ից նախագահությունը ԵԱՏՄ-ում անցնում է Ռուսաստանին։