9 դեկտեմբերի 2022 - 14:35 AMT
2022-ին ՀՀ միջագային պահուստներն աճել են 8.9%-ով

2022-ի նոյեմբերի վերջի դրությամբ Հայաստանի միջազգային պահուստները կազմել են 3 մլրդ 518 մլն դոլար: Կենտրոնական բանկը հրապարակել է տարեկան հաշվետվություն։

2022-ի ընթացքում միջագային պահուստներն աճել են 288 մլն դոլարով կամ 8.9%-ով, գրում է «Հետքը»։

Տարվա ընթացքում միջազգային պահուստների ամենաբարձր մակարդակը գրանցվել է սեպտեմբերին, որից հետո սկսել է նվազել:

Միջազգային պահուստների փոփոխության վրա հիմնականում ազդում են պետական պարտքի ներգրավումը, պարտքի գծով սպասարկումները և ներքին շուկայում արտարժույթի վաճառքը։

Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով: Ոսկի պահուստներում չկա:

Հայաստանի պետական պարտքը կազմում է մոտ 10 մլրդ դոլար։ Հունիսի վերջի տվյալներով՝ Հայաստանի պետական պարտքի մեծ մասը՝ 65%-ը, արտաքին պարտքն է։